ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Կարմիր արցունքներ

Կարմիր արցունքներ
09.04.2024 | 19:03


Հայրենի՛ք, էլ արալեզ չեմ,

սովորական շուն եմ հիմա,

որ կողմից էլ վերքդ լիզեմ՝

ավելի պիտի մրմռա։

Որ վերքիդ կողքով էլ անցնեմ,

ճակատիդ վերքին եմ նայում,

այնքան լայն ու խորն է բացվել՝

ճակատիդ գիրն է երևում։

Եվ ուզում եմ գիրն այդ փշոտ

միայն իմ աչքերը ծակի.

Հայրենի՛ք, սարերիդ փեշով

կարմիր արցունքներս ծածկիր:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 5197

Մեկնաբանություններ